19 Դեկտեմբերի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո:

Նախորդ խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարները հարցերի քվեարկությունները կազմակերպում էին առավոտյան ժամերին, որպեսզի գերզբաղված ՀՀԿ-ականները մի 10 րոպեում սեղմեին կոճակները և գնային իրենց գործերով:

Հիմա նման խնդիր այլևս չկա, պատգամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում և պետք եղած ժամանակ մասնակցեն քվեարկություններին: Իսկ քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից, ինչպես որ պահանջում է օրենքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս