31 Հունվարի, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր ու հետաքրքիր փաստեր է հանում ջրի երես։

Մասնավորապես՝ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ տարիներ առաջ մարդկանց պարտադրված պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերից մեկի՝ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը՝ Հովհաննես Պետրոսյանը, միաժամանակ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պատկանող «Փի-էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրման նախաձեռնողն է, հիմնադիր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ընկերության տնօրենը։

Մինչ այդ Հովհաննես Պետրոսյանը «Քեյ-Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի ավագ մենեջերն էր և ղեկավարել է հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների բաժինը։ Իսկ մինչ այդ էլ ղեկավարել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառում և աուդիտի մեթոդաբանություն գլխավոր վարչությունը։

Հայտնի է, որ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն պատկանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Պետական պաշտոնի անցնելուց հետո նրա կինն ու աղջիկն են զբաղվում այդ գործով»։

kotayk

Լրահոս