14 Սեպտեմբերի, 2017

«Կառավարությունը հրապարակել է վարչապետ Կարեն Կա­րապետյանի մեկ տարվա գոր­ծունեության արդյունքը կամ վիճակագրական պատկերը: Ինքնին այդ հանգամանքը վկայում է, որ Կարեն Կարապե­տյանն ու կառավարությունը գործնականում կամ չեն հաս­կացել, կամ չեն ցանկացել հաս­կանալ Հայաստանի վարչապետի բուն խնդիրը: Հակառակ դեպքում, գործունեության մեկ տարվա արդյունքի վիճակագ­րական պատկերի փոխարեն, կառավարությունը հանրությա­նը պետք է ներկայանար բոլո­րովին այլ մեսիջներով և հաշ­վետվությամբ:

Այլապես, ներկայացվող վի­ճակագրությունը, որից հասա­րակությունը նույնիսկ չնչին մա­սը, ըստ էության, չի կարողացել շոշափելի արդյունք ստանալ մեկ տարվա ընթացքում և թերևս չի կարողանալու առնվազն գալիք մեկ տարում, հանրության հանդեպ ծաղր է, ոչ թե հաշվետվություն: Ծաղր է, երբ հիվանդի վիճակը սկզբուն­քորեն չի բարելավվում, երբ հի­վանդի ինքնազգացողությունը սկզբունքորեն չի լավանում, սա­կայն բժիշկները նրան փորձում են ինչ-որ թվեր ներկայացնելով համոզել, որ ամեն ինչ լավ է, և հիվանդն առողջանում է սպաս­վածից էլ ավելի լավ:

Այն, որ կառավարությունը վարչապետի գործունեության մեկամյակի կապակցությամբ չի գտնում հանրության հետ հա­ղորդակցման, հանրությանը ներկայանալու այլ տարբերակ, քան կամա, թե ակամա ծաղրը հանրության հասցեին, ինքնին արդեն խոսուն ցուցանիշ է այդ գործունեության մասով: Ընդ որում՝ խնդիրն ամենևին վիճա­կագրության հավաստիությունը չէ, և չի բացառվում, որ այն տոկոսային աճերը, որ ներկայաց­վում են, համապատասխանում են իրականությանը:

Խնդիրն այն է, որ այդ վիճա­կագրությունը չի նշանակում ոչինչ և ըստ էության՝ որևէ խոր­քային կապ չունի այն իրակա­նության հետ, որում գտնվում են հասարակությունն ու պետու­թյունը: Անկասկած այդ ամենի համար պատասխանատու դի­տարկել միայն վարչապետին, մեղմ ասած՝ անարդարացի է: Սակայն տվյալ պարագայում վարչապետից, ինչպես որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա­յից, պահանջվում է այդ ամենի կապակցությամբ հանրության հետ համարժեք հաղորդակցու­թյուն, ոչ թե վիճակագրական «ապացույցներ»:

Ինքնին այդ «ապացույցները» այլ բան չեն, քան հանրության առաջ ձախողման կամ մեղքի յուրօրինակ խոստովանություն: Բանն այն է, որ Կարեն Կարա­պետյանն անկասկած խելացի  մարդ է և շատ լավ պատկերացնում է իրականության ու ներկայացված վիճակագրության տարբերությունը, հեռավորությունը, նաև հայաստանյան կյանքի առանձնահատկությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս