mnews

10 Հունիսի, 2017

«Ժողովուրդը» գրում է.

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը գործադիրի ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկն է, սա շնորհիվ իր աներոջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարությունում որոշումներ իրականում ոչ թե նախարարն է կայացնում, այլ վարչապետի փեսա փոխնախարարը. նա է որոշում և՛ կադրային, և՛ տնտեսական բնույթի հարցերը, ղեկավարում նախարարության ենթակայության տակ գործող առանձնացված ստորաբաժանումները:

Այս ամենից բացի՝ երիտասարդ փոխնախարարը շատ է սիրում ճամփորդել ու մշտական գործուղումների մեջ է: Դե, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հոգում է, որ իր փեսան գործուղման անվան տակ ճամփորդության մեկնի ոչ միայն Եվրոպա, այլև էկզոտիկ երկրներ՝ Ֆիլիպիններ, Թաիլանդ, Ճապոնիա:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն մայիս ամսվա ընթացքում Հայկ Հարությունյանը գործուղման է մեկնել հինգ անգամ՝ Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Գերմանիա, Թուրքմենստան, Վրաստան և այսպես շարունակ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս