29 Փետրվարի, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դատական հայց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևան համայնքը՝ ի դեմս Երևանի Էրեբունի վարչական շրջանի, դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և քաղաքացիական հայց է ներկայացրել «Ֆլեշ» ընկերության դեմ, պահանջում է, որ դատարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից բռնագանձի շուրջ 7 մլն դրամ:

Այս գործը մակագրվել է դատավոր Աննա Փիլիոսյանին: Իսկ թե ինչի արդյունքում է գործարարը նման գումար պարտք մնացել վարչական շրջանին, պարզ կլինի դատական նիստի ավարտից հետո»:

Մանրամասները՝ թերթի համարում: 

 

kotayk

Լրահոս