3 Ապրիլի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2017թ. ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները տխուր պատկեր են բացահայտում:

«Ժողովուրդ»-ը Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 93 մլրդ 43.9 մլն դրամ /193.8 մլն դոլար/, նախորդ տարվա 62 մլրդ 679.3 մլն դրամի /130.5 մլն դոլարի/ փոխարեն:

Թեև որոշակի աճ կա, այնուամենայնիվ, նկատենք, որ հիմնական ներդրումները՝ 107.8 մլն դրամ, եկել են օֆշորային Ջերսի կղզուց և ուղղվել հանքարդյունաբերության ոլորտ:

Իսկ ահա Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր ՌԴ-ն ՀՀ-ից շարունակել է արտահանել կապիտալը. ռուսական կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 12 մլրդ դրամ:

Փաստորեն, այսօր նման պատկեր ենք գրանցում այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր իր «դմփոց-ռեֆորմների» արդյունքում 2017թ. ընթացքում մոտ 450-480 մլն դոլարի ներդրում, այնինչ՝ դրա կեսն անգամ հնարավոր չի եղել ապահովել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

kotayk

Լրահոս