mnews

21 Հոկտեմբերի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերահսկելու պարտականությունը դրված է Գագիկ Մարտիրոսյանի վրա:

Բայց վերջինս պարտականությունները կատարելիս լուրջ խնդիրների առաջ է բախվում, քանի որ վարչապետի կադրերը պարզապես մատնված են անգործության, և ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են աշխատել: Մեր տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, և վերջինս իրավիճակը ներկայացրել է վարչապետին և հայտարարել, որ այլևս չի կարողանում աշխատել ջահելների հետ:

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ի պատասխան մեր հարցմանը՝ Մարտիրոսյանը հատարարեց, որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս