mnews

17 Մարտի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երկար տարիներ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ աշխատած Սամվել Սանամյանը, որ այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, նաև ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, ընդլայնում է իր բիզնեսները:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հիմա էլ Սանամյանը մտադիր է Ղազախստանում պանրի գործարան հիմնել: Մեզ հետ զրույցում, ինչպես և սպասում էինք, Սանամյանը հերքել է այս լուրերը՝ ասելով. «Ես ինչ ունեմ, ստեղա՝ թոռներով, կնոջով: Ոչ մի բան դրսում չունեմ»:

Նկատենք, որ իր գիտակից կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Սանամյանը բավականին պատկառելի հարստություն է կուտակել՝ տներ, բնակարաններ, հողամասեր:

Նա լինելով մաքսային պաշտոնյա՝ հայտարարագրել է 11 մլն դրամանոց ժամացույց, 320 հազար դոլար ևւ 70 մլն դրամ դրամական միջոց: Սա Սանամյանի հայտարարագրած ունեցվածքն է, իսկ թե Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը որքա՞ն ունեցվածք ունի իրականում չհայտարարագրված, մնում է միայն կռահել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս