mnews

10 Մարտի, 2017

«Իրավունք» թերթը գրում է.

«ՀՎԿ-ն ի դեմս Արթուր Բաղդասարյանի, անդրադարձել է բանակի խնդիրներին։ Մասնավորապես, առաջարկում է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, և 18 տարեկան երեխաներն առաջնագծում չկանգնեն։ Այս դրույթի ընդդիմախոսները հարց են բարձրացնում՝ բավական չէ, որ Բաղդասարյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների որդիներն առաջնագծում չեն ծառայել, հիմա էլ այդ նույն դրույթն Ա. Բաղդասարյանն այլոց վրա է տարածում։

Իր որդուն առնչվող հարցադրման այս մասը ՀՎԿ-ի ղեկավարը «սև փիար» որակեց, և հիշեցրեց՝ ինչու իր որդին բանակում չի ծառայել։

«Նախ՝ ես ոչ մի տեղ չեմ կարդացել այն, ինչ դուք եք ասում։ Ինչ վերաբերում է իմ որդուն, նա օրենքով սահմանված կարգով սովորել է ևսովորում է։ Պաշտպանել է ատենախոսական թեզ, ինչպես շատ ընտանիքներ։ Ես պայքարում եմ, որ աստիճանաբար Հայաստանում ստեղծվի պրոֆեսիոնալ բանակ»,- ասաց Բաղդասարյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս