26 Սեպտեմբերի, 2020
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրրի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Kia, Nissan Maxima, Nissan Tiida, Ford Transit և Ваз 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գնացքի գծերի վրա։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:

kotayk

Լրահոս