27 Հունիսի, 2017

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածի բնակիչ Արամազդ Անդրեասյանին 5-ամյա որդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է foxnews.com կայքը՝ մանրամասնելով, որ երեխայի դին 2 ամիս առաջ անհետանալուց հետո դեռևս չի հայտնաբերվել:

Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դատախազ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ քննիչները բավականաչափ ապացույցներ են հավաքել 35-ամյա Անդրեասյանին որդու՝ Արամազդ Անդրեասյան-կրտսերի սպանության համար կասկածելու համար:

Լեյսին մանրամասնել է, որ թեև փոքրիկի դին դեռևս հայտնաբերված չէ, այնուհանդերձ՝ տղայի անհետացումից հետո հոր դրսևորած կասկածելի պահվածքը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր ապացույցներ իրենց ստիպել են  հանգել այն եզրակացության, որ տղամարդն է սպանել Արամազդին:

Հայտնի է, որ որդու անհետացումից հետո հայրը մեկնել է Լաս Վեգաս, զվարճացել ու իրեն ամենևին էլ երեխայի համար անհանգստացող ծնողի պես չի պահել: Այնուհետև նա փորձել է փոխել արտաքինը, սափրել է մորուքը, ներկել մազերը՝ քննիչների մոտ տպավորություն ստեղծելով, թե փորձում է լքել երկիրը:

Եթե նրա մեղքն ապացուցվի, տղամարդուն կարող է մինչև 25 տարվա ազատազրկում սպառնալ:

Նշենք, որ Անդրեասյանին ու որդուն վերջին անգամ միասին են տեսել ապրիլի 21-ին՝ «Դիսնեյլենդը» լքելիս: Ավելի ուշ իրավապահները հորը հայտնաբերել են բենզինով լցված մեքենայում: Հետագայում պարզվել է, որ տղամարդը նախքան այդ բժշկի բաղադրատոմսով նշանակված դեղահաբեր է ընդունել:

Որդու անհետացումից օրեր անց իրավապահները կալանավորել են Անդրեասյանին, որը, ըստ քննիչների, նախապես էր ծրագրել երեխայի սպանությունը:

Լոս Անջելեսի շերիֆ Ջո Մենդոզայի խոսքով՝ Անդրեասյանի պահվածքի համար կարող էր պատճառ լինել որդու մոր՝ Անա Էստևեզի հետ ցավագին ամուսնալուծությունը:

Այժմ իրավապահները 30.000 դոլար են խոստացել յուրաքանչյուրին, ով որևէ տեղեկություն կհայտնի երեխայի դիակի գտնվելու վայրի վերաբերյալ:

Ara was last seen at Disneyland with his father on April 21; investigators believe he killed his son shortly afterwardsHomicide detectives arrest Aramazd Andressian Sr. on suspicion of his son's murder in Las Vegas on Friday. Cops said that the suspect had altered his appearance (above, with newly blond hair) and was socializing in a hotel in Las Vegas, and was believed to be getting ready to flee the countryAramazd Andressian Jr, 5, was last seen with his father in Disneyland on April 20; his father was found unconscious in a park in South Pasadena on April 22. Investigators believe he killed the child to get back at his ex, the child's mother   

The boy, known as Ara, was in a shared custody arrangement with his mom, Ana Estevez, above, and his father, Andressian  The boy, known as Ara, was in a shared custody arrangement with his mom, Ana Estevez, above, and his father, Andressian

Aramazd Andressian Sr., 35, has been arrested on suspicion of his five-year-old son's murder - police say he's altered his appearance, in a new mug shot his hair appears blond and he's clean shaven

'My heart is shattered and I will miss my son immensely each and every second of every day for the rest of my life,' the boy's mother, Ana Estevez, said in a statement released by the sheriff's department

 

 

 

 

kotayk

Լրահոս