11 Օգոստոսի, 2021

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ Աննա Մկրտչյանն ասաց.

«Մշտական հանձնաժողովներ կլինեն, թե չեն լինի, ո՞վ կնախագահի դրանք, միևնույն է, այս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, քանի որ այս ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախը ավիրած, կապիտուլյանտ Նիկոլն է»:

Ալեն Սիմոնյանը նախ ասաց, որ անջատեն պատգամավորի խոսափողը, այնուհետև ասաց, որ պատգամավորը լքի նիստերի դահլիճը, այլապես անվտանգության աշխատակիցները կհեռացնեն նրան.

«Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ ձեզ հեռացնում են տվյալ օրվա մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: Դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում, անվտանգության աշխատակիցները ձեր դուրս կբերեն»,-ասաց Սիմոնյանը:

Պատգամավորն էլ դուրս եկավ նիստերի դահլիճից:

kotayk

Լրահոս