12 Դեկտեմբերի, 2018

Լուրեր են պտտվում, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։ Խոսակցություն կա, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն, նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։

Ֆեյսբուքյան էջում էլ Վիտալի Պետրոսյանը գրել է․

«Արցախի իշխանությունները ընտրելու է արցախցին և առանց Արցախը Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու, Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն խառնվելու Արցախի Հանրապետության ներքին գործերին: Վերջին զարգացումները, Նիկոլի հակաարցախյան հիստերիկան, նաև այն «ասեկոսությունները», որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հողեր հանձնել, ամրապնդվում են շուտուփույթ, ափալ-թափալ ձեռնարկված գործողություններով ու պահվածքով, հիմա էլ փորձում են Լևոն Մնացականյանին «շարքից հանել»:

Պատճառը, հավանաբար այն է, որ ձեր դրածոները անգամ առանց աչք թարթելու պատրաստ կլինեն հողեր հանձնել թշնամուն: Արցախցին չի հանդուրժելու ձեր լկտի քաղաքական պահվածքը Արցախի վերաբերյալ և Արցախում: Մի քանի անգամ հիշեցրել եմ, հիմա էլ եմ հիշեցնում, Արցախից է սկսվել ԽՍՀՄ փլուզումը, մտածեք»:

 

kotayk

Լրահոս