30 Հունվարի, 2020

Հունվարի 29-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 59-ամյա Դուշիկ Ա.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018 թ. սեպտեմբերի 4-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

kotayk

Լրահոս