14 Փետրվարի, 2017

 Այսօր երեկոյան վեցին ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել, որտեղ կհաստատվի կուսակցության համամասնական ցուցակը։ ՀՀԿ -ում ցուցակին «կրեատիվ» մոտեցում են ցուցաբերել, որոշ տեղեկություններով՝ առաջին քառյակում կլինի անկուսակցական, ապաքաղաքական մտավորական, որը կունենա հանրային որոշակի ընկալում։ Դեռեւս ամենառեալը համարվում է առաջին քառյակի կազմի՝ Վիգեն Սարգսյան-Տարոն Մարգարյան-Արփինե Հովհաննիսյան հաջորդականությունը։ Հատկանշական է, որ չնայած ՀՀԿ քարոզիչների հավաստիացումներին, թե նոր ցուցակը զերծ կլինի մականունավոր դեմքերից ու օդիոզներից, գեներալ Մանվել Գրիգորյանն այս անգամ էլ տեղ կունենա համամասնական ցուցակում, նա կլինի երկրորդ տասնյակում, նախորդ անգամ 14-րդն էր։

Ընդհանրապես, Արմավիրում այս անգամ թեժ ընտրություններ են լինելու՝ այս տարածքից առաջադրվելու են հին օդիոզները՝ Շմայս, Սեյրան Սարոյան, Հրանտ Գրիգորյան, Նովո։ Ի դեպ, ՀՀԿ ցուցակում կլինի նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս