16 Նոյեմբերի, 2020

hayeli.am-ի տեղեկություններով ՀՀ տարբեր իրավապահ մարմինների 13 քննիչներ հրաժարականի դիմում են ներկայացրել:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում եղավ հրապարակում, որ մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ քաղաքական հետապնդումներին և դավաճանական գործողությունների մաս կազմել: Ու հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը անձամբ էր ներկայացել դատարան և մասնակցել Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման գործով ձերբակալման որոշումների դեմ պաշտպանների ներկայացրած բողոքների քննությանը: Սա աննախադեպ երևույթ է, որ գլխավոր դատախազի տեղակալը ընդհանուր իրավասության դատարանում մասնակցի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննարկմանը:

Բացի այդ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը կոչով դիմել էր դատախազներին:

 

 

kotayk

Լրահոս