mnews

21 Հոկտեմբերի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս շաբաթ, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, ԳՄ նիստ չպետք է լիներ. Սերժ Սարգսյանը հինգշաբթի նույն ժամին պետք է մասնակցեր միջազգային գիտաժողովի մասնակիցների պատվին տրվող ընթրիքին, ելույթ ունենար: Սակայն չորեքշաբթի ուշ երեկոյան զանգել-ասել են` 19-ի նիստը լինելու է:

ԳՄ անդամները մտածել են` ուրեմն կարևոր հարցեր են, և մեկ մարդու նման, բացի Լեհաստանում գտնվող Բաբլոյանից, Աշոտյանից, գործուղման մեկնած Դավիթ Հարությունյանից, ներկայացել: Սակայն 7։30-ին սկսված նիստը տևել է ընդամենը 15 րոպե, իսկ երբ տեսել են ՏԻՄ «պապկան» ձեռքին Ռուբիկ Թադևոսյանին, ներկաները հիասթափվել են «կյանքից»․ այդ 15 րոպեն էլ նվիրվել է ՏԻՄ ընտրություններին, թե որտեղ ում են պաշտպանելու, և որ 7-8 համայնքում ընտրություններն ազատ են թողնելու, որովհետև մի քանի ՀՀԿ-ականներ իրար դեմ են պայքարում։ Օրինակը բերվել է Վարդենիսի վրա:

Իսկ Ղարաբաղի ու ժնևյան հանդիպման մասին խոսք չգնա՞ց։ «Ոչ։ Նախագահը թեման քըրթ փակեց, ասաց` ինչ ասվել է, դա է»:

ԵՄ-ի հետ համաձայնագրի մասով նույնպե՞ս չի խոսվել։ «Ոչ, որքան քիչ խոսվի այդ մասին, այդքան` լավ. ամեն ինչ ասվել է ՄԱԿ-ի ամբիոնից»: Ի դեպ, հենց նիստն ավարտվելու պահին նախագահին զեկուցվել է, որ սահմանում հայկական կողմը զոհ ունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս