Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի և Գագիկ Ծառուկյանի միջև։ Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին` Վ. Հարությունյանի աշխատանքային վերելքում Ծառուկյանն անմասն չէ:
Ծառուկյանը նրան ասել է․ «Գիտես, ես էդտեղից փող չունեմ, առևտրականները ձրի են կանգնում, որ եթե հարկային ակնկալիքներ ունեք «Առինջ մոլից», ես կրկնակին իմ գրպանից տամ»:
Եվ կողմերի միջև համաձայնություն է կայացել, ՊԵԿ-ը խոստացել է «վայրագությունների» չդիմել, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ շաբաթ օրը «Փարավոնում» կայացած խմբակցության նիստի ժամանակ հորդորել է «թայմ աութ» վերցնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում