24 Հունիսի, 2017

Խորհրդարանում օրեր շարունակ առանց աշխատասենյակի դեգերող ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մաքառումները տվել են ցանկալի արդյունք։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչին եւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին խորհրդարանի գողտրիկ անկյունում՝ առաջին հարկում, միմյանց հարեւանությամբ երկսենյականոց աշխատասենյակներ են տվել։ Ընդ որում՝ հատուկ նրանց համար երկու աշխատասենյակ միացվել է իրար, դռները փակվել են, եւ հիմա կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

kotayk

Լրահոս