18 Սեպտեմբերի, 2020
Հեղափոխությունները միշտ բերում են ապակայունացում, դա աքսիոմա է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ոչ, փիլիսիփոյական խնդիր է:

Մի կողմից այն ոչ մի արժեքային փոփոխություն մեզ չբերեց և այդ առումով այն դժվար է հեղափոխություն անվանել, սակայն այն բերեց ապակայունացում ու ամենաթողություն և այդ առումով այն կարելի հեղափոխություն համարել:

Հեղափոխությունների ժամանակ հատկապես տեսանելի է դառնում հանրության լուռ ու պահպանողան մեծամասնության և աղմկոտ ու ագրեսիվ փոքրամասնության բաժանումը:

Երբ ամենաթողությունն ու տգետ կադրերի դեմագոգիան արդեն անտանելի է դառնում, լուռ մեծամասնությունը սկսում է կարգ ու կանոն և կանխատեսելի կառավարում պահանջել:

Այսօրվա Հայաստանի քաղաքական դիսկուրսի ողջ իմաստը դա է: Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման պահանջ ունեն:

Եթե արմատապես պարզեցնենք իրավիճակն, ապա սա է այսօրվա պահանջը»:

kotayk

Լրահոս