6 Մայիսի, 2020
 «Կարծում եմ Մոսկվայի արվարձաններում գտնվելով եւ թաքնվելով ինչ-որ տնակներում, պադվալներում, այնուամենայնիվ, երկար չի կարող շարունակվել դա». անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսանյութերին՝ այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ Մոսկվայի՞. «Ես ենթադրում եմ, որ այս պահին ինքը գտնվում է Մոսկվայի արվարձաններում՝ որեւիցե տան մեջ փակված: Հեռակա իմանալով իրեն՝ վստահ եմ, որ նույիսկ տունը չի լքում ու, կարծում եմ, դա երկար չի շարունակվի ու դա վերաբերում է բոլորին»,- հավելեց Սիմոնյանը:
kotayk

Լրահոս