Ինչո՞ւ է թանկացել: Պատճառը շատ պարզ է, հիմա ամենահարմար պահն է, որպեսզի Ալեքսանյան Սամվելը մտնի ժողովրդի գրպանը ու թալանի է այդ գրպանն այնքան խորը՝ մարդկանց ձեռքներին թողնելով իր առևտրի կետերի տարիներով սառեցված բդի փող միայն:
Ճարահատված ժողովուրդը պետք է թալանվի, քանի դեռ թալանողը կամ թալանողները պատասխանատվության չեն ենթարկվել:
Իսկ Ալեքսանյան Սամվելն արդեն լեզու գտել է նաև այս իշխանության հետ:
Որևէ նորմալ երկրում գործարարի այդ տեսակը վաղուց վերացել է: Եվ որպեսզի այստեղ էլ վերանա, պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ կանչի Սամվել Ալեքսանյանին ու հիշեցնի հեղափոխության կարգախոսերից ամենակարևորը՝ Հայաստանի ամեն բնակիչ վարչապետ է, և ուրեմն Սամվել Ալեքսանյանը օրը ցերեկով մտել է վարչապետի գրպանը: Իսկ թալանի հետ ինչպես կասեր վարչապետը՝ կոմպրոմիս չի լինի: Ուրեմն երկրի համար այս դժվար ժամանակահատվածում նման վարքագիծ դրսևորողին պարզապես հարկավոր է փռել ասֆալտին: