22 Հուլիսի, 2020

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանամերձ մի քանի բնակավայր այցելությունից հետո քիչ առաջ վերջապես ժամանակ գտա, կարդացի Մարգարիտա Սիմոնյանի ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի գրառումը տիկնոջ՝ ավելի վաղ արած հայտարարության վերաբերյալ։ Արդեն իսկ հնչել են տասնյակ, հարյուրավոր գնահատականներ, որոնց գերակշիռ մասն արտահայտում է արդարացի զարյութ, վրդովմունք, ցասում Քեոսայանի արտահայտությունների վերաբերյալ։

Բայց ես կուզեյի դուրս գալ զգայական հարթությունոից և խնդիրը դիտարկել մաքուր քաղաքականության պրիզմայով։ Ահա այդ հարթությունում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի ազգությունն ու ազգանվան «յան» վերջավորությունը որևէ նշանակություն չունեն։ Նրանք երկուսն էլ արտահայտել են ոչ թե ազգությամբ հայ կնոջ և հայ տղամարդու իրար գրեթե երկրորդող կարծիքներ, այլ ռուսական քարոզչական մեքենայի սպասարկուների տեսակետներ։ Իսկ դա նշանակում է, որ Սիմոնյանը և Քեոսայանը նույն տեքստն ասելու էին, եթե նրանք լինեին հրեա, վրացի, կամ գերմանացի։

Այդպիսով, նրանք արտահայտվել են որպես ռուսական քարոչզական մեքենայի ներկայացուցիչներ, ինչը նշանակում է, որ նրանց ասածները նաև ռուսական ինչ–ինչ շրջանակների մոտեցումն է։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ տեսակետները հնչում են հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարվածության համապատկերում, ապա դա ևս զարմանանալի չէ․ ռուսական քարոզչությունը օգտագործում է ցանկացած առիթ, պատրվակ՝ իր շահերը, իր մանիպուլյացիաները տարածելու համար։ Սա նման օրինակներից մեկն է։ Մարգարիտա Սիմոնյանի և նրա ամուսնու՝ Տիգրան Քեոսականի հայտարարությունները, իհարկե, վրդովվեցուցիչ են, բայց դրանց պետք է վերաբերվել որպես իրողության, որպես ռուսական առնվազն որոշակի շրջանկաներում տիրապետող կարծիքի և դրանից հետևություններ անել։ Իսկ հետևությունը մեկն է՝ պետք է շարունակել աշխատել ռուսական կողմի հետ, աշխատել ոչ միայն պաշտոնական դիվանագիտության մակարդակում, այլև մյուս բոլոր հարթություններում ու խողովակներով՝ խորհրդարնական դիվանագիտություն, փորձագիտական համայնք, լրագրողական հանրություն, մտավորականություն և այլն։

Ակնհայտ է, որ 2018թ․ հետո Ռուաստանում կամ դրա առնավազն որոշակի շրջանակներում կա անհասկացվածություն Հայաստանի նկատմամբ, նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում ընդունել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ողջ էությունն ու բովանդակությունը։ Բայց դրա համար սխալ է մեղարդել միայն ռուսական կողմին, դա նաև Հայաստանի, մեր համապատասխան շրջանակների, քաղաքական ու մյուս էլիտաների վատ աշխատանքի արդյունքն է։ Ահա այդ աշխատանքը նման անցկանալի դրսևորումներից հետո պետք է կրկնապատկել ու բազմապատկել»:

kotayk

Լրահոս