7 Հուլիսի, 2020

Իրենց գործին նվիրված, հասարակության շրջանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բժիշկների մասին շատ է գրվել, եւ առավել քան համոզված եմ, որ հիվանդ եւ օրհասական վիճակում հայտնված մարդկանց կյանք ու առողջություն պարգևող բժիշկների մասին դեռ էլի ու էլի կգրվիՙ քանի դեռ ապրում է մարդը, քանի գոյություն ունի մարդկությունը:

Բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է, դեղորայք ու տարաբնույթ սարքավորումներ կիրառելուց բացիՙ նաեւ ջերմ, բարի եւ հուսադրող խոսքով սատարելը:

Մասնավորապես ,այսօր ցանկություն կա առանձնացնելու «Արարատ»
ԲԿ-ի գլխավոր բժիշկ` Արայիկ Սարդարյանին ,ով  իր մասնագիտական գործունեությունը կատարում  է շուրջ 37 տարի:

Կլինիկայում նա սիրելի է բոլորի համար: Մարդկային բարձր առաքինությունների եւ պրոֆեսիոնալիզմի համար,մարդ ,ով չի սիրում իր մասին խոսել ,իր ծավալուն կատարած աշխատանքների մասին  հոդվածներ գրվեն,սակայն Սարդարյանին սիրում են թե՛ հիվանդներն ու նրանց հարազատները, եւ թե գործընկերները:

– Նա մեծատառով մարդ է,- շեշտում են հիվանդներն ու հավելում,- քիչ է պատահում, երբ լավ մասնագետը նաեւ հոյակապ մարդ է եւ չափազանց հոգատար անձնավորություն…

Հիրավի, բժշկի համար վստահության արժանանալը ոչ միայն կարեւորագույն ձեռքբերում է, այլեւ` կոչում:

Բժշկի կոչումները, իհարկե, կարեւոր են եւ մեծ նշանակություն ունեն, սակայն եթե հիվանդի կողմից գնահատականը բացակայում է, ապա ամեն բան կորցնում է իմաստը:

Արայիկ Սարդարյանը   երկար տարիներ ղեկավարելով «Արարատ» ԲԿ-ն որպես գլխավոր տնօրեն, նաև աշխատում է մասնագիտության հանդեպ տածած սերը ներարկել նաեւ իր գործընկերներին, որոնցից առավել աչքի ընկնողը, դարձյալ ըստ հիվանդների շնորհակալական խոսքերն են:

Օրերս ականատես եղանք Արայիկ Սարդարյանի սեղանին դրված շնորհակալական նամակների, այդ նամակներից մեկը  հրապարակում  ենք սիրով.

Մարիամ Մարտիրոսյանի նամակը հրապարկում ենք առանց խմբագրման.

Մեր օրերում,երբ հաճախ քննադատորեն խոսվում և գրվում է մարդկայնության և,ընդհանրապես, մարդկային հատկանիշների նահանջի մասին մեր հասարակական կյանքում,այնուամենայնիվ,առկա են դեպքեր և անձինք,ովքեր իրենց ամենօրյա նվիրական աշխատանքով արարում են բարություն ու մարդասիրություն ,ինչն ար-անի է մեծ գովասանքի:Այդ բնագավառներից մեկն էլ առողջապահության համակարգն է:

Ես ՝Մարիամ Մարտիրոսյանս,որպես Արարատ քաղաքի բնակչուհի իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում Արարատ քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանին,բժիշկ Մհեր Համբարչյանին,բժշկուհի Թամարա Ավիկյանին ,բժշկուհի Լաուրա Սահակյանին և բժիշկ Արթուր Ներսիսյանին,որոնց ջանքերով  հիվանդը հայտնվում է ուշադրությամբ հարուստ և հոգեհարազատ մթնոլորտում:

Մասնագիտական հմտությունները և մարդկային բարձր հատկանիշներն արդեն  իսկ բարոյահոգեբանական  դրական ներգործություն են ունենում և յուրօրինակ գործոն դառնում հիվանդության հաղթահարման համար:

Այս նամակով ցանկացա հայտնել իմ ներքին խորհին երախտագիտությունը:  Շնորհակալություն մեր բժիշկներին՝ ովքեր հավատարիմ մնալով հիպոկրատի երդմանը օգնում և աջակցում են ցանկացած խավի,ցանկացած մարդու:

Եվ արժի հաճախ շնորհակալություն հայտնել արժանավորներին իրենց կատարած մեծ աշխատանքի և մարդկային լավ վերաբերմունքի համար:

Թող Աստված օրհնի Ձեզ,ձեր կատարած բարի և նվիրական աշխատանքի համար:

Mnews.am

 

kotayk

Լրահոս