23 Հուլիսի, 2019
 Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 23-ին, ժամը 17:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Պարզվել է, որ քաղաքացին անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդ է: -0-

kotayk

Լրահոս