28 Հունիսի, 2021
Իրավաբան.net-ի հետ զրույցում դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ենթադրյալ խախտումների մասին ասաց. «Օրինակ՝ զինվորականների մասով, որ կա նաև տեսանյութ, որոշակի արձանագրումներ կան նաև շրջիկ խմբերի մասին, որոնք հնարավոր կրկնաքվեարկությունների հետևանք կարող են լինել»,-նշեց նա:

Նա ասաց, որ նախընտրական շրջանում ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու գործընթացը ևս խաթարվել է և դա արձանագրել են:

«Դա կապված է, թե Հ1-ի եթերաժամերի հետ, թե վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի կիրառման, թե քրեական հետապնդումների հետ, որոնք ունեին քաղաքական բնույթ»,-նշեց նա:

Սոս Հակոբյանի խոսքով՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը կքննարկեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

«Սահմանադրական դատարանից ունենք ակնկալիքներ, որ բարձր դատարանը կպաշտպանի Սահմանադրությունը Հայաստանում և իրավական պետության ողնաշարն ամուր կպահի»,-նշեց նա:

Նշենք, որ հունիսի 27-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որի համաձայն «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում կլինի 3-րդ ուժը և կունենա 9 մանդատ:

Իրավաբան.net

 

kotayk

Լրահոս