23 Փետրվարի, 2021

Սփյուռքի ներկայացուցիչները պահանջ են ներկայացրել Հայաստանի վարչապետին և Պաշտպանության նախարարությանը։ Պահանջները ներկայացվել է ANTITURAN տելեգրամյան ալիքում։

Առաջարկում են իրականացնել բաց գույքագրում և աուդիտ ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր պահեստներում՝ սփյուռքի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղեկություններ կան, որ բոլոր բեռները, որոնք ուղարկել են Սփյուռքից, պահեստավորվել են և չեն բաժանվել զինվորներին ու կամավորներին։

Ըստ աղբյուրների ՝ Աշտարակի ՊՆ պահեստում պահեստավորված են եղել Մոսկվայից ուղարկված զրահաբաճկոններ, սաղավարտներ, վրաններ, քնապարկեր։ Ըստ տեղեկությունների՝ միայն Մոսկվայից պատերազմի ընթացքում գնվել և ուղարկվել է ավելի քան 25.000 զրահաբաճկոն։

«Եթե հիմա գույքագրում և աուդիտ չանցկացնենք, ապա մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ ընթացիկ իշխանությունը ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, կարող են ներկայացնել մատակարարված ապրանքները նռրկայացնել որպես նոր ձեռք բերված և բյուջեի հաշվին գնված իրեր»,- ասված է հայտարարությունում։

kotayk

Լրահոս