5 Ապրիլի, 2017

Ընտրություններն արդեն անցյալում են, բայց այս ընթացքում տեղի ունեցածը դեռ երկար կքննարկվի: Ինչպես նկատեց իշխանական մեր աղբյուրը՝ սկսվել է հաշվեհարդարների փուլը, փող ծախսած ռեյտինգային թեկնածուները գումարում-հանում են, թե որ մարզում, որ թաղամասում, որ գյուղում քանի ձայնի համար էին փող բաժանել, ինչքան են ստացել: Ընդ որում՝ եթե որոշ դեպքերում փողով կամ «խաթրով», աշխատանքը չկորցնելու դիմաց քվեարկության խոստում տված ՀՀ քաղաքացին կարող է «կրուտիտ» լինել եւ ասել, թե, այո, ընտրել եմ, ապա որոշ տարածքներում դա անհնար է, քանի որ պարզվում է՝ թեկնածուն 0 ձայն է ստացել: Այս օրերին մի շարք պետական աշխատակիցներ զանգեր են ստանում, թե ինչու չեն քվեարկել այս թեկնածուի օգտին, իսկ «կռուտիտը» չի օգնում, քանի որ զանգողը միանգամից ասում է՝ «մեր թեկնածուն ստացել է 0 ձայն, քաշեցիք, խնդրել էինք չէ՞»:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս