10 Օգոստոսի, 2018

Վերաքննիչ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Վերաքննիչ դատարանը երեկ և այսօր դռնփակ նիստում քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն, մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Հայաստանի երկրորդ նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Ռոբերտ Քոչարյանը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Աղբյուր՝ Ազատություն

 

kotayk

Լրահոս