28 Նոյեմբերի, 2018

«Իմ քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ բանավեճի է հրավիրել Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին, Դավիթ Շահնազարյանին, Վահրամ Բաղդասարյանին, Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին:

«Պատրաստ եմ գալ յուրաքանչյուր հեռուստաընկերություն, ցանկացած թեմայով: Բան ունե՞ք ասելու իմ քաղաքական եւ կուսակցական ղեկավարներին, մեր թիմին: Եկե՛ք քննարկենք ուղիղ եթերում: Տեսնեմ՝ ով է այդ մարտահրավեր ընդունող հզոր անձնավորությունը: ՀՀԿ ցուցակի առաջին վեց-յոթ հոգու ցանկացածի հետ պատրաստ եմ բանավեճի: Մարտահրավերը նետված է, սպասում եմ պատասխանին»,- ասել է Սիմոնյանը:

kotayk

Լրահոս