5 Նոյեմբերի, 2018

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ 2017-ի ապրիլին Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ քարտուղար, անգամ ՀԱՊԿ-ից անհապաղ դուրս գալու կողմնակիցները դրական արձագանքեցին այդ նշանակմանը, քանի որ, անկախ ամեն ինչից, Հայաստանի ներկայացուցիչը նշանակվել էր այդ ռազմական կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում և 3 տարի պետք է պաշտոնավարեր: Երբ Նիկոլն ու իր թիմը մի քանի ամիս առաջ սկսեցին Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը բոլորը ծափ էին տալիս «մեր դուխով ու հպարտ» վարչապետի արած քայլին և խիստ հրամայական տոնով հայտարարում էին, որ իրենք ավելի հարմար թեկնածու են ուղարկելու ՀԱՊԿ քարտուղար: Երբ ասում էինք, որ իրենց անհեռատես քայլով նրանք Հայաստանին զրկելու են ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունից հեգնում էին: Արդեն այսօր Խաչատուրովը հետ է կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ռուսական Կոմերսանտը խոսում է հաջորդ ամենահավանական գլխավոր քարտուղարի մասին և խիստ «զարմանալիորեն» այդ թեկնածուն Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասն է:

Եթե Կոմերսանտի տարածած տեղեկատվությունը հաստատվում է, իսկ այն թերևս կհաստատվի, որովհետև հայկական կողմում քար լռություն է այդ թեմայի շուրջ, ապա դուրս է գալիս, որ Փաշինյանի բազմաթիվ այլ ձախողումների ֆոնին այս մի ձախողումը ՀՀ ռազմավարական շահերին ուղղակի հարվածող ձախողում է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին տվող Փաշինյանի կառավարության հերթական ձախողումը ավելի վտանգավոր է լինելու, իսկ ագիտպրոպի ժողովուրդը ֆեյքերի ֆաբրիկա ու կողքից էլ ֆեյք կուսակցություններ բացելով շարունակում է վայելել թարմ սիլոսն ու դաշտերում թրքելով ման գալիս: Շնորհավորում եմ բոլորիդ»:

kotayk

Լրահոս