6 Մայիսի, 2020

Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը, թե ինչու չի արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Իմ դիրքորոշումները, ՀՀ կառավարության դիրքորոշումը գոյություն ունեն այնքանով, որքանով դրանք մեր դիրքորոշումն են: Այսինքն՝ մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն, իսկ աշխարհում անկախ մեր դիրքորոշումներից բազում դիրքորոշումներ գոյություն ունեն: Կարգավորման գործընթացի նպատակն էլ այն է՝ արդյոք կարող ենք բոլոր դիրքորոշումները մետեցնել իրար»:

Փաշինյանն ասաց, որ շարունակում է մնալ նույն տեսակետին. «Չի կարող որեւէ տարբերակ գործնականում ընդունելի լուծում լինել, եթե այն ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովուրդների համար, ինչու ոչ նաեւ Ազգային ժողովի համար: Դա իմ բարի ցանկությունը չէ, դա ի բնե է այդպես: Եթե նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն, կտանեն մի հատ լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերը»:

Փաշինյանը շեշտեց, որ Ղարաբաղի հարցում ցանկացած լուծում ընդունելի պետք է լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե բանակցությունների սեղանին Արցախի լուծման փուլային տարբերակն է:

Աղբյուրը՝ Հրապարակ

kotayk

Լրահոս