18 Մայիսի, 2020
Բայց կարծում է, թե Նեմեց Ռուբոյի հետևից է ընկել

Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին Փաշինյան Նիկոլը համարում է Հայաստանի ամենաատված օլիգարխ: Քանի որ Հայրապետյան իր կողմից է ատված, ժողվարչապետն իր զգացմունքը վերագրում է ողջ ժողովրդին, քանզի արդարացիորեն ինքն իրեն համարում է հայ ժողովրդի վարչապետ, և եթե ինքը չի սիրում մեկին, նշանակում է՝ ժողովուրդը չի սիրում: Իսկ թե ինչու չի սիրում Փաշինյան Նիկոլը Ռուբեն Հայրապետյանին՝ հայտնի է: Հայրապետյանը լկտիաբար չի մուծվում Հակոբյան Աննայի հիմնադրամներին, չի գնում ժողվարչապետի առաջարկած ինդուլգենցիան, այլ կերպ ասած՝ տանձի տեղ չի դնում ժողովրդի վարչապետին, բացի այդ, ընկերություն է անում Սերժ Սարգսյանի հետ, ինչը ծայրահեղ լկտի ստորություն է Նոր Հայաստանում: Բա սեփական հարսին դոմփող բարսեղյան լևոնի, մոր վրա բռնաբարության փորձ կատարած իոաննիսյան դանիելի, երեխաների համար պոռնոգրքեր գրող ահարոնյան լառայի, հերմոֆրոդիտից ոչ մի բանով չտարբերվող հարությունյան արայիկի, դեգեներատ և գիշերները տակը շռող թորոսյան արսենի ընկեր Փաշինյան Նիկոլն ի՞նչ ընդհանուր բան կարող է ունենալ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի հետ: Ոչ մի: Դրա համար Փաշինյան Նիկոլը համարում է, որ Հայրապետյանը պետք է նստի ընտանիքով՝ դա է հանրության պահանջը, և հանձնարարել է այնպիսի մի գործ կարել Հայրապետյանի վրա, որ եփած հավը կզարմանա, բայց ոչ երբեք ՀՀ հպարտ քաղաքացիները, այնսինքն՝ Փաշինյան Նիկոլը:

Ուրեմն, նոր քրեական գործից մեզ մանրամասներ հայտնի դարձան: Տարիներ առաջ, երբ Ռուբեն Հայրապետյանը բուժման էր մեկնել Գերմանի, նրա հիմնարկների տնօրեններից մեկը վարկ է վերցնում հիմնարկի համար, մոտ 60 միլիոն, բայց ծախսում է այն իր սեփական հոգսերի վրա՝ հույս փայփայելով, որ Հայրապետյանը չի վերադառնա: Բայց Հայրապետյանը վերադարձավ, իմացավ իր աշխատողի ստորության մասին, պարտադրեց նրան վերադարձնել վարկը բանկին: Դե, սա էլ ստիպված վերադարձրեց: Հավանաբար, Հայրապետյանը խարդախ աշխատողի հետ փոքր ինչ կոպիտ է վարվել, համենայնդեպս, հաստատ ասած չի լինի, թե՝ պրն աշխատող, չէի՞ք բարեհաճի բանկին վճարել Ձեր իսկ կողմից վատնված վարկը:

Ինչևէ, անցան տարիներ, և Փաշինյան Նիկոլի քննչական ապարատը որոշեց այս գործը ջրի երես հանել: Ըստ ամենայնի, այս գաղափարը ծնվել է խաչատրյան սասունի պայծառ գլխում: Ուրեմն, հանդիպել են խարդախ վարկառուի, որն այժմ արտասահմանում է, ընտանիքի անդամների հետ, համոզել են սրանց, որ գործ տան Հայրապետյանի որդու վրա, քազի փաստացի սեփականատեր հանդիսանում է Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկը: Հասկանալի է, որ սրանք փորձում են բռնության կամ շորթման կամ նման մի բանի ցուցմունքներ կորզել նախկին խարդախ աշխատողից: Զավեշտն այն է, որ սրանք պետք է դիմեին Հայրապետյանին՝ խարդախության համար հաղորդում տալու հորդորով, բայց ոչ հակառակը:

Հիմա ո՞նց է ընթանալու այս խայտառակ գործը: Սրանց նշանակած տուժողը արտասահմանում է: Ենթադրենք, գալիս է Հայաստան: Ի՞նչ է ասելու քննչական մարմնին: Որ խարդախությամբ, առանց սեփականատիրոջ իմացության, վարկ է վերցրել չվերադարձնելու նպատակո՞վ: Որ նրան խնդրել են մարել վա՞րկը: Մեկը տեսնո՞ւմ է այստեղ Հայրապետյանների կողմից օրենքի և բարոյականության նորմերի որևէ խախտում:

Ոչ: Բայց Փաշինյան Նիկոլն է տեսնում: Եվ ժողվարչապետն այսօր հասել է նրան, որ անգամ պրն Մյուոլերի գլխավորած գեստապոյում նման գործեր չէին կարում՝ ՍՍ-ի մարդակեր ծառայողները, պարզվում է, հայ ժողովրդի վարչապետին գերազանցում էին մարդկայնության և բարոյականության առումով: Ինչո՞ւ: Որովհետև գեղացի չէն, Վագներ էին հասկանում, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի:

Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է այս խայտառակ գործի կապակցությամբ.

«Մեղադրյալը՝ տուժող, տուժողը՝ մեղադրյալ…

Ահա թե ինչպես են կախարդական փայտիկի օգնությամբ դատավարական կարգավիճակները փոփոխության ենթարկվում…

Քննչական կոմիտեի «հատկապես կարևոր գործեր» քննող քննիչները ջանք չեն խնայում, որ հանցագործությունից տուժած Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանը դառնա մեղադրյալ, իսկ իրական մեղադրյալը՝ տուժող…
Ինչումն է հարցը… տարիներ առաջ Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրենն առանց նրա գիտության և թույլտվության՝ խարդախությամբ, ընկերության անվամբ ստացել է տասնյակ միլիոնների հասնող վարկ, գումարը կանխիկացրել և ծախսել անձնական կարիքների համար…

Պարզ մի իրավիճակ…

Եվ հիմա, փոխարենը «հատկապես կարևոր գործերով» զբաղվող քննիչները քննեն այդ փաստը և իրերն իրենց անուններով կոչեն, գնահատական տան առերևույթ հանցանքի կատարմանը, միջոցներ ձեռնարկեն արտերկրում գտնվող մեղադրյալին ՀՀ վերադարձնելու և արդարադատության առջև կանգնեցնելու համար, լծվել են հայտնի պերսոնաժի հատկապես կարևոր իղձերի իրականացմանը՝ ամեն գնով Ռուբեն Հայրապետյանից վրեժ լուծելուն…

Նոր բան ասած չեմ լինի, երբ փաստեմ, որ դարերի պատմություն ունեցող մեր գեներում երբևէ չի եղել ծնողի նկատմամբ ունեցած քենը որդուց հանելու մոլուցքը…
Երևի նոր ժամանակների ներքո ոմանց գենն էլ է փոխվել…»

Պրն Մակինյանն իրավացի է՝ ոմանց գենը փոխվել է, հատկապես ամերիկյան դեսպանի աշխատողներինը, որոնցից մեկը Փաշինյան Նիկոլն է:

Հետգրություն

Ժողովրդի վարչապետը մեկ այլ գործ էլ է պատրաստում Ռուբեն Հայրապետյանի համար, որի մասին կիմանանք և կծիծաղենք առաջիկայում: Ուրեմն, «Հարսնաքար» ռեստորանայի համալիրի տարածքում պեղումներ են անցկացնում, 2000-ին սպանված մարդու դիակ են փնտրում, որպեսզի սպանությունը վերագրեն Ռուբեն Հայրապետյանին: Իրոք մեկը սպանվել է 2000-ին, դիակը հայտնաբերված չէ: Բայց բանն այն է, որ Հայրապետյանն այդ տարածքը ձեռք է բերել 2001-ին: Հիմա դժվար է ասել՝ որքան կտևեն պեղումները, ինչ արդյունք կտան, հատկապես դժվար է ասել, թե դիակի հայտնաբերվելուց կամ չհայտնաբերվելուց հետո ինչ կանի Փաշինյան Նիկոլը՝ հայ ժողովրդի վարչապետը, որը, կատարելով հանրության պահանջը, ընկել է իրենից հազարապատիկ լուրջ, հզոր ու հարգված անձնավորության հետևից՝ առանց մտածելու, որ խիարը թարս կբուսնի և կհայտնվի այնպիսի մի տեղ, որ ոչ ոք չի կարողանա այն վնասազերծել:

Zham.am

 

kotayk

Լրահոս