2 Փետրվարի, 2019
«Փաստ» թերթը գրում է.

Պարբերաբար տեղեկություններ են ի հայտ գալիս այն մասին, որ իշխանական շրջանակներում ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Մասնավորաբար, հաճախ է խոսվում այն մասին, որ հատկապես կադրային քաղաքականության եւ նշանակումների մասով, այսպես ասած, «մրցակցություն» կա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ, իսկ ՔՊԿ–ն բեւեռացված է երկու հատվածի՝ Տիգրան Ավինյան–Էդուարդ Աղաջանյան տանդեմի թիմ եւ Արարատ Միրզոյան–Արայիկ Հարությունյան տանդեմի թիմ:

Մեր ունեցած տեղեկություններով, նման լուրերն իրականում փոքր–ինչ չափազանցված են, սակայն ինչպես ցանկացած կառույցում, իշխանության եւ իշխանական կուսակցության ներսում էլ, բնականաբար, կան որոշակի տարաձայնություններ եւ անհամաձայնություններ, այդ թվում՝ վերը նշված անձանց միջեւ:

Մեր աղբյուրները պնդում են, որ նման դեպքերում, որպես կանոն, «արբիտրի» դեր է ստանձնում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ասում են՝ նրա խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բավականին ծանր կշիռ ունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս