14 Ապրիլի, 2018

ՀՀ քննչական կոմիտեն ԶՈՒ փոխգնդապետ է ձերբակալել, ով կասկածվում է զինծառայողների ծառայությունը նախընտրելի տարածքում տեղակայված զորամասերում կազմակերպելու նպատակով խարդախությամբ գումար հափշտակելու մեջ։ Այս մասին «Փաստինֆո »-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ:

Քրեական գործի նախնական տվյալներով՝ փոխգնդապետը կասկածվում է այն բանում, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես նաև զինակոչիկներից՝ ծառայությունը վիճակահանության արդյունքում նախընտրելի տարածքի զորամասերում իբր կազմակերպելու համար, կաշառք ստանալու պատրվակով, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2017 թվականի ընթացքում նշված անձանց ազգականներից՝ պահանջել, ստացել և տնօրինել է առանձնապես խոշոր չափերի գումար »,- հայտնեցին ՀՀ ՔԿ-ից:

Աղբյուր` Փաստինֆո

kotayk

Լրահոս