3 Փետրվարի, 2021
Քննչական կոմիտեն այս օրերին մի քանի հաղորդագրություններ է տարածել, որոնցով հայտնել է, որ քննություն է տարվում՝ պարզելու «Facebook.com» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից իր անձնական կայքէջում առերևույթ բռնության կոչեր պարունակող հրապարակում կատարելու դեպքի հանգամանքները։

Մասնավորապես մեղադրանքներ էր առաջադրվել ֆեյսբուքյան օգտատերեր «Հրաչ Ջաբրայան»-ին, «Տիգրան Գևորգյան»-ին։ Վերջիններս իշխանության ներկայացուցիչներին դավաճաններ էին անվանել և նրանց ահաբեկելու ու սպանելու կոչեր հնչեցրել։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով։

Հիշյալ հոդվածով նախատեսված արարքը կատարելու դեպքում պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

kotayk

Լրահոս