6 Դեկտեմբերի, 2023

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։

APA-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կոմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։

Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շահագրգիռ կողմ է։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման կարևորությանը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

kotayk

Լրահոս