1 Հուլիսի, 2022

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հունիսի 27-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել էր․ «Արմենիա» ԲԿ-ում նրա ողնաշարի ճողվածքն են վիրահատել։ Երեկ մենք հետաքրքրվեցինք նրա առողջական վիճակով։ Խոսնակն ասաց, որ «գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում, այլ մանրամասներ տրամադրել չեն կարող»։

Մենք պարզեցինք, որ նա այսօր արդեն դուրս է գրվելու հիվանդանոցից։ Բուժման օրերին նրան հիվանդատես են գնացել տարբեր մարդիկ՝ ընկերներ, մերձավորներ։ Ուշագրավն այն է, որ նախօրեին, կեսգիշերն անց նրան այցելել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, մոտ մեկ ժամ մնացել հիվանդանոցում։ Նա վաղեմի մտերմություն ունի Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ ՀԱԿ-ի տարիներից։ Իսկ հաջորդ օրը Ջհանգիրյանին է այցելել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Երեկ տեղեկացանք նաեւ, որ ԲԴԽ-ն չի պատրաստվում վարույթ հարուցել ձայնագրության հետ կապված, որի պաշտոնական բացատրությունն այն է, որ խոսակցության ողջ ձայնագրությունը չի հրապարակվել՝ մոնտաժված է»։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:   

 

Լրահոս