13 Հունվարի, 2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր
էջում անդրադարձել է խաշ ուտելով հանրապետականին նմանվելու վերաբերյալ «Հրապարակ» թերթի հրապարակմանը։ «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. ՀայաստանիՀանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։

Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը և ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, և նույնիսկ խաշ ուտելով։Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։

Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս և
այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եվ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։

Չէ՞որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել
են»,-ասված է գրառման մեջ։

kotayk

Լրահոս