29 Օգոստոսի, 2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հացը կթանկանա 20 դրամով, կամ էլ հացարտադրողները կնվազեցնեն հացի քաշը: Պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանի որոշումն է, ըստ որի՝ հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է սանիտարական անձնագիրը ունենալը, այլապես նրանք կտուգանվեն մինչև 300 հազար դրամով:
Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռք բերելը ֆինանսական լրացուցիչ ծախսեր է ենթադրում. մեկ մեքենայի համար փորձաքննության արժեքը 15 հազար դրամ է, բայց մեքենայի կահավորելու արժեքը ըստ չափսերի է՝ մինչև 100 հազար դրամ:
Հացարտադրողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքեցին ՍԱՊԾ որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ փորձելու են ծախսերը կոմպենսացնել կա՛մ հացը թանկացնելու, կա՛մ արտադրանքի քաշը նվազեցնելու միջոցով»:
kotayk

Լրահոս