23 Հուլիսի, 2018

Արտաշատի բնակչուհի Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արարատի մարզը ևս անմասն չմնաց հետհեղափոխական կլյաուզնիկներից…

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մամուլում շրջանառվում են լուրեր նախկին ոստիկանապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար պաշտոնանկ արված նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի կոնֆլիկտի մասին:

Լինելով Արարատի մարզի բնակիչ, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվ մարդ՝ այս անգամ, հերթական անգամ պահպանելով օբյեկտիվություն պետք ասեմ ճշմարտությունը` անկախ այն բանից, որ Ալիկ Սարգսյանը միշտ եղել է այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որին ես ընդդիմադիր եմ եղել:

Իշխանափոխությունից հետո Հովակիմյան Վարդգեսի` գառան դիմակով գայլերի տեսակի համար բարենպաստ տիրույթ է ստեղծվել` հերթական անգամ անարդար ճանապարհով գումար շորթելու և հարստահարվելու համար:

Ավել ոչինչ, միայն փաստեր, որ վերջինս մարզպետ աշխատած տարիների ընթացքում այնքան ունեցվածք կուտակեց` յուրացումների և պաշտոնի չարաշահման հաշվին, որ կարողացավ դստեր համար ակնաբուժական կլինիկա հիմնել ինչպես Արտաշատ քաղաքում, այնպես էլ ըստ հավաստի աղբյուրների, Եվրոպայում, կարողացավ նաև հղփացած որդուն մի քանի անգամ դատարաններում կաշառք տալով փրկել ճաղերի ետևում հայտնվելուց (դանակահարություն, խոիլիգանական ծեծկռտուք և այլն…):

Կարծում եմ՝ չեք զարմանա, որ նույն այդ կաշառքի շնորհիվ նման վարքագծի տեր որդին տեղավորվեց ոստիկականան համակարգում աշխատանքի:

Այսինքն` Հովակիմյան Վարդգեսն, այսօր մեղադրանք չի կարող ներկայացնել, միայն կարող է զրպարտել, նրա տեսակը բարոյական իրավունք չունի խոսել անարդարությունից և իրավունքներից, երբ ինքը լինելով մարզպետ՝ տարիներ շարունակ ոտնահարել և բռնաբարել է մեր երկրի օրենքները` ի շահ իրեն և իր մերձավորների:

Հիմա, ասելիքս հետեւյալն է, որ չեմ ցանկանա՝ այլևս մարզում և առհասարակ մեր երկրում Վարդգեսներ հայտնվեն, որոնք մի ողջ կյանք ջայլամի քաղականություն վարելով կեղեքել են պետության բյուջեն, իսկ հիմա իրենց ավերիչ անգործության և ապօրինությունների մեջ փորձում են մեղադրել պետությանն իրապես ծառայած մարդկանց:

Կլյաուզնիկությունը դա մարդկային որակ չէ, այլ արժանապատվության կորուստի վերջին ակորդների ազդանշան»:

 

 

 

 

kotayk

Լրահոս