26 Հուլիսի, 2019

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու: Մեր տեղեկություններով` Ա. Բաբլոյանը որոշել է այլեւս քաղաքական գործունեությունից հեռու մնալ ու զբաղվել բացառապես բժշկական գործունեությամբ: Երեկ Արա Բաբլոյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Իսկ, ահա, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Տեղեկությունը ճշտե՛ք իրենից, կեղծ ինֆորմացիան ճշտե՛ք` որտեղից է գալիս, մեզ մոտ նման բան արձանագրված չի»:

kotayk

Լրահոս