6 Փետրվարի, 2018

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն ինքն իր ձեռքով իրեն գցել է երկակի իրավիճակի մեջ: Մի կողմից նա ասում է, որ դեռևս չի հայտարարի իր համաձայնության մասին, քանի դեռ չի հանդիպել բոլոր քաղաքական ուժերի և հասարակական խմբերի ներկայացուցիչների հետ, մյուս կողմից էլ գերազանց գիտակցում է, որ դա անիմաստ խաղ է ու պետք է արդեն իսկ ակտիվորեն զբաղված երդմնակալության արարողության նախապատրաստությամբ: Եվ այս իմաստով Սարգսյանի Լոնդոն մեկնելը պատահական չէր:
Այսօր մամուլը գրել էր այն մասին, որ ապագա նախագահը անգամ հասցրել է պատրաստել իր երդման արարողության միջոցառման հրավիրյալների ցուցակը, իսկ այդ ցուցակը գլխավորելու է ոչ այլ ոք, քան Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը: Արմեն Սարգսյանի համար սա պիտի մեծ բախտավորություն լինի, մինչդեռ փոքրիշատե լուրջ դատողությամբ օժտվածները գիտակցում են, որ Սարգսյանն իրեն ծիծաղելի կացության մեջ է դնում: Պճնամոլ և գերոնտոֆիլ արքայազնը քաղաքական առումով լուրջ ֆիգուր համարվել չի կարող, նրա մասնակցությունը պաշտոնական արարողությանը սոսկ պիտի գնահատվի իբրև վառվռուն դեկորացիայի առկայություն, էլ չենք խոսում այն մասին, որ արքայազն Չարլզին ձեռքով բարևելու համար անհրաժեշտ են հատուկ հակահիգիենիկ հմտություններ: Իսկ Արմեն Սարգսյանը պատրաստվում է Չարլզին մատուցել որպես իր լայն հնարավորությունների ու կապերի չափորոշիչ:
Իր «թագադրման» կնքահայր ընտրելով արքայազնին, իրականում Սարգսյանը վերահաստատելու է, թե որքան նեղ է այն շրջանակը, որի վրա նա պատրատվում է հենվել: Արքայական ընտանիքի տիրույթներից դուրս այս պահին դժվար է մատնացույց անել որևէ լուրջ անհատի կամ քաղաքական ազդեցիկ դեմքի, որ պատրաստ է իր օրհնությունը բերել ապագա նախագահին: Իսկ այն նախագահությունը, որի ակունքներում այլասերված Չարլզն է, հազիվ թե լուրջ հեռանկար ունեն:

kotayk

Լրահոս