mnews

28 Հոկտեմբերի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը 2018թ. նախատեսում է պետական համակարգից մոտ 5560 աշխատակից կամ աշխատատեղ կրճատել: Դա կազմում է ընդհանուր աշխատողների մոտ 4 տոկոսը:

2017թ. պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 հազար 113 մարդ, 2018թ. նրանց թիվը կկազմի 138 հազար 549 հոգի: Իսկ այդ կրճատման արդյունքում կառավարությունը տնտեսելու է մոտ 3 մլրդ դրամ:

Այս ցուցանիշն արտացոլված է 2018թ. բյուջեի նախագծի փաստաթղթերում: Ընդ որում՝ կրճատումներ են լինելու պետական համակարգի գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ամենամեծ թվով աշխատատեղերի կրճատում կառավարությունը նախատեսում է կրթության ոլորտում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս