mnews

29 Նոյեմբերի, 2016

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սնանկացման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները և գործարանին կաթ մատակարարած գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել: ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այսօր առավոտյան ժամը 11:00-ին, բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը թե որպես աշխատավարձ է պարտք, թե մթերած կաթի գումար, հավաքվելու են և ուղևորվեն դեպի պանրի գործարան:

«Ստիպված ենք այսօր գնալ գործարան, վերցնել պանրի ողջ քանակությունը, որը կբաժանենք մարդկանց: ժողովուրդը պատրաստ է տիրանալ գործարանին ու վերցնել պանիրը և վաճառել, այլ ելք չկա, պայմանավորվածությունները չեն պահում»,- տեղեկացրեց քաղաքապետը:

Մարդիկ մտավախություն ունեն, որ եթե նոր սեփականատեր հայտնվի, իրենց հասանելիք գումարները այդպես էլ չեն վերադարձվի: «Ժողովուրդ»-ը փորձեց ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա ընդհատակում է: Գտնել չհաջողվեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս