10 Մայիսի, 2018

ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը նախկինում զբաղեցնում էր ԴԱՀԿ պետի պաշտոնը, այս օրերին բավական վախեցած է ու չգիտի, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն:

Politik.am-ը գրում է.

Խնդիրը նրանում է, որ համաժողովրդական շարժման օրերին Միհրան Պողոսյանն այն գործիչների թվում էր, ովքեր փորձում էին խոչընդոտել գործընթացներին սեփական մասնակցությամբ։

Նրան անձամբ նկատել էին Զեյթունի <Երևան Սիթիի> խաչմերուկում բողոքի ակցիայի ժամանակ։Եվ ահա, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանի վարչապետ դառնալն անխուսափելի է, Միհրան Պողոսյանը ևս որոշեց կողմ քվեարկել ու քվեարկությունից առաջ սրտաճմլիկ հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր.«Անցած օրերին Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր-Նորքի վարչական շրջանների իմ ընտրողների, բնակչության ներկայացուցիչների հետ կայացած քննարկումների արդյունքները ամփոփելով, քաղաքական թիմիս և ԱԺ մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումները հաշվի առնելով՝ հայտնում եմ, որ աջակցելու եմ ժողովրդի առաջադրած թեկնածուին դառնալ վարչապետ և քվեարկելու եմ կողմ»։

Նման հայտարարությամբ Միհրան Պողոսյանը փորձում է ապահովագրել իրեն ու ցույց տալ, որ իր համար կարևոր է հասարակության ձայնը և իր ընտրողների տեսակետը:

 

kotayk

Լրահոս