16 Մայիսի, 2017

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանի շահերի պաշտպան Հովհաննես Սուքիասյանը չի պատրաստվում բողոքարկել դատավորին կալանավորելու Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Փաստաբանը նաեւ նշեց, որ բողոքարկման հարցը դեռ քննակվում է, բայց, ամենայն հավանականությամբ, չի բողոքարկի, քանի որ անիմաստ է՝ հաշվի առնելով պրակտիկան։ Կալանավորված դատավորը առաջադրված մեղադրանքները չի ընդունում, նա նաեւ որեւէ դիրքորոշում չի հայտնել։

Նախօերին Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, որում ասվում է, որ դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այսպես, դատավոր Լեւոն Արազյանի կողմից 07.03.2017թ.-ին վարույթ ընդունած քրեական գործով, ինքնիրավչություն կատարելու համար Գրիգոր Շամասուրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն), սակայն դրանով նախատեսված սանկցիայի շրջանակներում առավել մեղմ պատժատեսակ` 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու համար, դատավորն ամբաստանյալից պահանջել է 600 ԱՄՆ դոլարի կաշառք: Արազյանը Շամասուրյանի հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս պահանջված գումարն իրեն հանձնի դատավճիռը հրապարակելուց հետո` մի քանի օր անց: Պայմանավորվածության համաձայն` դատավոր Արազյանն իր պահանջած կաշառքը Շամասուրյանից անձամբ ստացել է 11.05.2017թ.-ին` Վեդի քաղաքի իր նստավայրում գտնվող դատարանի շենքում:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

kotayk

Լրահոս