15 Հունվարի, 2019

Երեկ՝ հունվարի 14-ին, ժամը 19։40-ի սահմաններում, անհայտ անձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կողոպտիչը գումար հափշտակելիս այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել, պարզապես ինքը Ֆանտոմասն է և իրեն գումարն է անհրաժեշտ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

kotayk

Լրահոս