1 Փետրվարի, 2018

Ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: 1978 թ. ծնված Վարդան Գ.-ն Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Վարդան Գ.-ն ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ այսօր փետրվարի 1-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի քաղաքացու։

kotayk

Լրահոս