mnews

5 Ապրիլի, 2018
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 4-ին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։40-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկացրել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 13 բժիշկների խումբը Թավրիզյան փողոցի տներից մեկից «տրախտիաստմա» ախտորոշմամբ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 9 ամսական Արևիկ Մ.-ն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 08։30-ի սահմաններում նրա մայրն ու մորաքույրը փորձել են փոխել երեխայի տրախտիասմիկ խցանված խողովակը, սակայն նրանց չի հաջողվել նորը տեղադրել, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է շնչառական, ապա նաև սրտի կանգ։

Փաստի առթիվ ավագ քննիչ Հովհանիսյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ Shamshyan.com

kotayk

Լրահոս